03/07/2024 19:00
Ալիևը ցանկանում է, որ Ադրբեջանը միանա ԲՐԻԿՍ-ին
Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հանդիպումից հետո ընդունվել է Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի տարածքի անբաժանելի մաս։ Նշվում է նաև, որ Ադրբեջանը ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին։
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի կազմում գտնվող երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ 2023 թվականից միջպետական այս միավորմանն են միացել նաև Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Եթովպիան և Սաուդյան Արաբիան։