03/07/2024 15:46
Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան
Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, միանգամայն պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, Վրաստանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Պատրաստ ենք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք և, կարծում ենք, որ վաղուց ժամանակն է՝ այդ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան»,-ասաց Միրզոյանը։