![ԱԱԾ-ն Արաբկիրի թաղապետարանում քննչական գործողություններ է իրականացրել, կան ձերբակալվածներ](https://www.aysor.am/news_images/767/2299835_1/l_0x102wh_960x559z_0_8187.thumb.jpeg)
03/07/2024 14:39
ԱԱԾ-ն Արաբկիրի թաղապետարանում քննչական գործողություններ է իրականացրել, կան ձերբակալվածներ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարույթային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից;
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում։