03/07/2024 11:46
Անվտանգության ոլորտում որոշակի դիվերսիֆիկացիա ունենք, տնտեսական ոլորտում դեռ շատ անելիք կա. Արմեն Գրիգորյան
ՀՀ-ն ունի բավարար կարողություն՝ հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակալեյու, և այստեղ բազմաթիվ գործիքներ կան. «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները» համաժողովին հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ-ն փորձում է դիվերսիֆիկացնել թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական ոլորտները։ «Այսինքն՝ մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ, որ մեկը մոնոպոլիա չունենա»,-ասաց նա։
ԱԽ քարտուղարը նշեց, որ անվտանգության ոլորտում որոշակի դիվերսիֆիկացիա ունենք, տնտեսական ոլորտում դեռ շատ անելիք կա։ «Այստեղ մենք ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկում ենք կարևոր գործընկերներ»,-ասաց նա։