![Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. MediaHub](https://www.aysor.am/news_images/767/2299874_1/f6685343fa1d24_6685343fa1d63.thumb.jpg)
03/07/2024 15:20
Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. MediaHub
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում: ՔԿ-ից էլ հայտնեցին, որ կան ձերբակալվածներ:
MediaHub-ի տեղեկություններով` իրավապահները ձերբակալել են Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, նրա տեղակալներին և թաղապետարանի այլ աշխատակիցների:
Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` ձերբակալությունները կապված են կոռուպցիոն բնույթի գործի հետ: