![Էլի հայտնվել են այն մարդիկ, ովքեր Ալիևի և Էրդողանի համար այստեղ բուռն աշխատանքներ են ծավալում և ահաբեկում մեր ժողովրդին. Մարուքյան (Տեսանյութ)](https://www.aysor.am/news_images/767/2299670_1/cd1cef931f80ee514f75127beef28014_thumb.thumb.jpg)
03/07/2024 11:54
Էլի հայտնվել են այն մարդիկ, ովքեր Ալիևի և Էրդողանի համար այստեղ բուռն աշխատանքներ են ծավալում և ահաբեկում մեր ժողովրդին. Մարուքյան (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ընդդիմությանը և Հայաստանում տիրող իրավիճակին։
«Մարդիկ են գրում և հարցնում, թե արդյո՞ք մոտ է պատերազմի վտանգը։ Ինչո՞ւ է մարդկանց մոտ նման հարց առաջացել, քանի որ հանրային տիրույթում, ԶԼՄ-ներում հայտնվել են էլի այն մարդիկ, ովքեր Ալիևի և Էրդողանի համար այստեղ բուռն աշխատանքներ են ծավալում և ահաբեկում մեր ժողովրդին։ Դրանք եթերային ահաբեկիչներն են»,-նշում է Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: