![Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը](https://www.aysor.am/news_images/767/2299825_1/f635fdc8fcc476_635fdc8fcc49d_thumb.thumb.jpg)
03/07/2024 14:59
Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը
Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։
Բանակցությունների մեկնարկին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գոհ է Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցության արդյունքներից։
«Մենք արդեն երկու տարուց ավելի է՝ աշխատում ենք որպես դաշնակիցներ և ցուցադրում ենք լավ արդյունքներ։ Այսօր այս մասին մանրամասն կխոսենք», - հավելել է Ալիևը։
Ալիևը նաև հայտարարել է, որ մտադիր է ռուս գործընկերների հետ քննարկել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հարցը, որի շուրջ երկու երկրների առաջնորդները բանակցություններ էին վարել նաև այս տարվա ապրիլին։