03/07/2024 16:52
Բալթյան երկրները փորձում են բաժանարար գծեր տանել Հայաստանի և Ռուսաստանի միջև․ ՌԴ ԱԳՆ
Բալթյան երկրներն ամբողջ ուժով փորձում են Հայաստանը «պոկել» Ռուսաստանից և հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումներից, ինչպես նաև ծայրահեղ ապակառուցողական քաղաքականություն են վարում Հարավային Կովկասում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«Հարավային Կովկասում Տալլինը, Ռիգան և Վիլնյուսը ծայրահեղ ապակառուցողական գիծ են վարում։ Հիմա նրանք ամբողջ ուժով փորձում են Հայաստանը «պոկել» Ռուսաստանից, օտարել մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումներից, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ գայթակղելով Եվրատլանտյան հեռանկարներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։