03/07/2024 15:40
Թբիլիսին ողջունում է Երևանի և Բաքվի` սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը. ԱԳ նախարար
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը, մենք պատրաստ ենք շարունակել մեր ներդրումն ու խթանել կառուցողական երկխոսությունը, տարածաշրջանում ապահովել կայունություն և խաղաղություն, Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով ընդունված պատմական որոշումը՝ սկսել պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Հույս եմ հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկա»,-ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։