03/07/2024 13:31
Հրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից էր։
NEWS.am-ին Սոթքի բնակիչներից մեկը պատմել է, որ 21-ամյա Սարգիս Խաչատրյանը տան ավագ զավակն էր, իրենից փոքր 2 եղբայր և 1 քույր ուներ։
«Սարգիսի հայրը մահացել է։ Երեխաների ողջ հոգսը մոր ուսերին է եղել։ Սարգիսը ընտանիքը պահելու, մորն օգնելու համար «Պատիվ ունեմ» ծրագրով մեկնել էր ծառայողության։ Նորմալ ընտանիք էին, ամեն ինչ անում էր, որ ընտանիքը որևէ բանի կարիք չունենա։ Երբեմն էլ դիրքերից, երբ իջնում էր, ուրիշ գործեր էր անում»,- պատմեց համագյուղացին։