03/07/2024 17:45
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատանի ուխտավորներին պատգամել է առավել ամրացնել ազգային ինքնության գիտակցությունը
Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամներին՝ առաջնորդությամբ Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի։
Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ պատանիները Հայաստան են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և կամավորական ծրագրերին մասնակցություն բերելու համար։