03/07/2024 21:00
Ռուսերենին չտիրապետող 4 հազարից ավելի միգրանտի մերժել են ՌԴ քաղաքացիություն շնորհել
4 հազարից ավելի միգրանտի Ռուսաստանի քաղաքացիություն չի շնորհվել՝ ռուսաց լեզվի չիմացության պատճառով, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«4 հազարից ավելի դիմողներ չեն կարողացել ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ ռուսաց լեզվին չտիրապետելու պատճառով»,- ասել է Վոլկը՝ հավելելով, որ իրավապահ մարմինների կողմից ակտիվ միջոցառումներ են տարվում՝ կանխելու միգրանտների համար ռուսաց լեզվի ձևական քննությունների կազմակերպման կամ կեղծ հավաստագրերի տրամադրման դեպքերը։