03/07/2024 09:40
«Ժողովուրդ». «Սևան» ազգային պարկում կենդանության նշանները բացակայում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Սևան» ազգային պարկի կայքի՝ 2022 թվականի ապրիլի 5-ից հետո ՊՈԱԿ-ում կենդանության նշանները բացակայում են. 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք:
Այս բնորոշումը, ցավոք, վերաբերում է Սևանա լճի տարածքին, որը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է. և եթե ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՔՊ-ականների կողմից թույլ տված ձախողումները ապագա իշխանությունները մի կերպ կշտկեն, Սևանի էկոլոգիական աղետը անդառնալի հետևանքներ կունենա։
«Սևան» ազգային պարկի տնօրենը 2022 թվականի մարտին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով նշանակված Կարեն Մնացականյանն է»։