03/07/2024 13:46
Շարունակվում է ամառային զորակոչը. տավուշեցի Աննա Մարությանը նույնպես համալրելու է ՀՀ ԶՈՒ շարքերը
Տավուշի մարզում շարունակվում է ամառային զորակոչը։
Այսօր ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումից զինվորական ծառայության է ճանապարհվել Իջևանի նորակոչիկների հերթական խումբը:
Զորակոչի արարողությանը մասնակցել են ու զորակոչիկներին խաղաղ ծառայություն մաղթել Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի տարածքային թիվ 1 ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Մհեր Ավալյանը, Իջևանի համայնքապետարանի պատասխանատուներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զորակոչիկների ծնողներն ու ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները։
«Բարի ծառայություն»,- նշված է հաղորդագրությունում։