04/07/2024 18:54
Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:
Այս ընթացքում որոշ կալանավորված անձանց խափանման միջոցը փոխվել է, հիմնականում տնային կալանք կամ վարչական հսկողություն ռեժիմի:
Մի շարք կալանավորված քաղաքացիների ոչ միայն խափանման միջոցն է պահպանվում, այլ նրանց տեսակցության մասով արգելք է դրված»: