04/07/2024 13:18
Հակառակ Փաշինյանի՝ Արցախը Զարեհ Սինանյանի համար պատմական հայրենիք է (Տեսանյութ)
Այո, երբ սփյուռքում միջոցառում է կազմակերպվում, տեղի թեմի առաջնորդները, հոգևորականները հրավիրվում են, լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Միշտ էլ դա այդպես է լինում»,-նշեց նա։
Հացին՝ ինչո՞վ է պայմանավորված սփյուռքում գործող իշխանության վարկանիշի նվազումը՝ Սինանյանը պատասխանեց.«Ես ձեր այդ որակումն արհամարհելու եմ որպես իրականությանը չհամապատասխանող բան։ Ձեր որակավորումն ինձ համար զրոյական նշանակություն ունի։
Այդպես չէ։ Միշտ էլ Սփյուռքում եղել է դժգոհություն՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Դա շարունակվում է նաև հիմա։ Դուք ուզում եք սենսացիոն բաներ լսեք։ Մարդիկ դժգոհում են, քանի որ մենք պարտվել ենք պատերազմում, որին պետք է պատրաստվեինք 30 տարի։ Մենք այս պահին կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն այսօր զրկվել են իրենց պատմական հայրենիքից։ Մեր՝ մի քանի հազար տարվա պատմությունն այս պահին ընդհատվել է Արցախում»։
Դիտարկմանը, թե փաստորեն ինքն Արցախը պատմական հայրենիք է համարում, այսինքն՝ Փաշինյանի հետ համակարծիք չէ, քանի որ վերջինս Արցախը համարում է Ադրբեջանի մաս՝ Սինանյանն արձագանքեց.«Մի րոպե, պատմական հայրենիքն ի՞նչ կապ ունի ադմինիստրատիվ տարածքի հետ։ Բա դուք չգիտեի՞ք, որ Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածքում է գտնվում Արցախը»։