04/07/2024 11:54
Կառավարությունը կփոխհատուցի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը (Տեսանյութ)
Կառավարությունը կփոխհատուցի Լոռիում ու Տավուշում ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը. կփոխհատուցվի բնակարանի կամ տան կորուստը։
Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Ջրհեղեղից տուժել է 9 համայնք՝ 39 բնակավայրով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին կտրվի 1 միլիոն 200 հազար դրամ, երկրորդ գոտում՝ 800 հազար դրամ։
Պարտադիր պայման է, որ այդ գումարի 60 %-ը անկանխիկ եղանակով ծախսվի։
Բացի այս, զոհված անձանց ընտանիքներին կտրվի 1 միլիոն դրամի չափով աջակցություն։