04/07/2024 13:47
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ևս 7 տարով երկարաձգեցին զանգվածային ոչնչացման զենքին հակազդելու վերաբերյալ համաձայնագիրը
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելուն:
2024թ. մայիսի 2-ին Երևանում ստորագրված սույն Համաձայնությամբ Հովանոցային համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 7 տարի ժամկետով` մինչև 2030 թվականի նոյեմբերի 24-ը և այն գործում է 2023 թվականի նոյեմբերի 25-ից, ինչը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն:
Ըստ համաձայնագրի` անկախ դրա գործողության դադարեցումից, ՀՀ կառավարությունը պարտավոր է շարունակել անժամկետ կատարել սույն համաձայնագրի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե Կողմերի միջև լրացուցիչ գրավոր համաձայնությամբ այլ բան չնախատեսվի:
Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը նախադրյալներ է ստեղծում իր միջազգայինստանձնած մի շարք պարտավորությունների կատարման համար` զանգվածային ոչնչացման զենքի չտարածման և երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանման վերահսկման ոլորտներում: