04/07/2024 13:28
«Գազպրոմ Արմենիա»-ն այս տարի նախատեսում է իրականացնել ավելի քան 335 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա գազատարների համալիր հետազոտում․ Լուսանկարներ
«Գազպրոմ Արմենիա» ընկերության ընթացիկ տարվա արտադրական ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ավելի քան 335 կմ ընդհանուր երկարությամբ մայրուղային գազատարների և գազաբաշխիչ ցանցի ստորգետնյա գազատարների, թվով 15 ԳԲԿ-ների տեխնիկական սարքվածքների և տեխնոլոգիական սարքավորումների տեխնիկական վիճակի համալիր հետազոտում և ախտորոշում։
«Համալիր հետազոտումը և ախտորոշումը բաժանորդների հուսալի, անխափան գազամատակարարման ապահովման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների պատշաճ շահագործման և սպասարկման կարևոր բաղադրիչներից է։
Նշված աշխատանքներն, ըստ հաստատված ժամանակացույցերի, իրականացվում են ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման (ԱՀ) ծառայության, այնպես էլ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների կողմից։
2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ ԱՀ ծառայության մասնագետների կողմից արդեն հետազոտվել են շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ գազատարներ, 5 ԳԲԿ-ներ։
Այս տարի նախատեսված են նաև մայրուղային գազատարների թվով 21 օդային անցումների մանրամասն հետազոտման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։