04/07/2024 10:18
Թալանել են «Դարոժնիկ» ՍՊԸ-ի էքսկավատորը․ վնասը հասնում է մի քանի մլն դրամի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ հուլիսի 1-ին գողության դեպք է եղել Երևանում։
Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Արմո Գ․-ն և հայտնել, որ հունիսի 29-ի ժամը 18։00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցում կայանված «Դարոժնիկ» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի հետևի դուռը՝ սրահից գողացել են մոնիտոր, ապահովիչների և ռելեների բլոկ, աքսելիատորի ղեկավարման բլոկը, մոտոժամի բլոկը և այլ միացնող մասեր, պատճառելով 5 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմո Գ․-ն ոստիականներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Դարոժնիկ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ։