![Զելենսկին ցանկանում է փոխել Ուկրաինայի վարչապետին](https://www.aysor.am/news_images/767/2300546_1/888.thumb.jpg)
04/07/2024 21:11
Զելենսկին ցանկանում է փոխել Ուկրաինայի վարչապետին
Վլադիմիր Զելենսկին հոգնել է վարչապետ Դենիս Շմիգալից և մտադրություն ունի փոխել նրան, գրել է «Украинская правда»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրները հայտնել են՝ Զելենսկին դժգոհ է այն հանգամանքից, որ Շմիգալը նոր որոշումներով ու նախաձեռնություններով հանդես չի գալիս, Շմիգալն իր հերթին ի վիճակի չէ բավարարել իշխանության հավակնությունները։
Ավելի վաղ էլ «Страна.ua»-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Զելենսկին նախատեսում է Շմիգալի փոխարեն նշանակել Յուլիա Սվիրիդենկոյին, ով այժմ զբաղեցնում է առաջին փոխվարչապետի պաշտոնը։