04/07/2024 22:13
Թրամփը հայտարարել է` Բայդենը կդադարեցնի նախընտրական պայքարը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենը կարող է դադարեցնել նախընտրական պայքարը։
«Նա երևի դադարեցնում է մրցավազքը, իսկ դա նշանակում է, որ դեմոկրատների թեկնածուն կլինի Քամալա Հարիսը»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ փոխնախագահ Հարիսը, ըստ Թրամփի, լուրջ մրցակից չէ։
«Կարծում եմ՝ Բայդենից ավելի լավ ելույթ կունենա, բայց նա խղճուկ է»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Այն մասին, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր է դուրս գալ նախընտրական պայքարից, ավելի վաղ գրել էր նաև The New York Times-ը։ Ըստ պարբերականի, եթե Բայդենին չհաջողվի հասարակական տրամադրությունները փոխել հօգուտ իրեն՝ Թրամփի հետ դեբատներից հետո, այդպես էլ կլինի։
Նշենք նաև, որ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը իր հերթին հայտարարել էր, որ Բայդենը մտադիր չէ դադարեցնել նախընտրական պայքարը։