![Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին](https://www.aysor.am/news_images/767/2300478_1/f6686ade077a87_6686ade077ac8.thumb.jpg)
04/07/2024 18:12
Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան լրջորեն է վերաբերվում Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին:
«Նրան, որ պարոն Թրամփը, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտարարում է, որ պատրաստ է և ցանկանում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, մենք բավականին լուրջ ենք վերաբերվում»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։