04/07/2024 11:26
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ: