04/07/2024 12:15
Երևանի մի շարք փողոցներ կասֆալտապատվեն. կառավարությունը գումար հատկացրեց (Տեսանյութ)
Երևանի փողոցների ասֆալտապատման, միջին նորոգման համար կտրամադրվի 2,5 մլրդ դրամ. որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Աշխատանքները կատարվելու են Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջանների 27 փողոցներում։
Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում, որոնց մասով համաֆինանսավորում է նախատեսվում նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներից։