04/07/2024 12:53
«Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ». Անահիտ Ավանեսյանը պնդում է՝ լավ նախարար է (Տեսանյութ)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պնդել, որ լավ նախարար է։
«Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողի հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի նախարարին ազատել աշխատանքից, ուրեմն ինքը վա՞տ նախարար է՝ Ավանեսյանը պատասխանեց. «Երբ որոշեն ինձ աշխատանքից ազատել, այո՛, այդ պահին ես չեմ համապատասխանի այն որակներին ու պահանջներին, որոնք անհրաժեշտ են»։