05/07/2024 19:55
OVIO-ն Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումում մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը
Հուլիսի 4-ին մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը, որտեղ OVIO-ն հանդես եկավ որպես «Արծաթե» գործընկեր՝ ներկայացնելով վերջերս շահագործման հանձնած Հայաստանի ամենամեծ Տվյալների մշակման կենտրոնը։
Ֆորումն այս տարի անցկացվում է Գյումրիում և նպատակ ունի թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղեր, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։
OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը եզակի է տարածաշրջանում իր մեծությամբ և տեխնիկական հնարավորություններով։ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից, 2 ՄգՎ հզորություն, ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանությամբ կառուցված Տվյալների մշակման կենտրոնը պատրաստ է ապահովել տվյալների մեծ ծավալի պահպանում, տրամադրել ամպային լուծումներ Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածին։
Ընկերությունը կարևորում է բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Հարկ է նշել, որ ընկերությունը առաջին օպերատորն է, որը հասցրել է FTTH տեխնոլոգիան ՀՀ մարզեր՝ ստեղծելով թվային հավասարություն Հայաստանում և շարունակում է ընդլայնել ցանցը մարզերում։
Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումի կողմից կազմակերպած էքսպոյի ժամանակ որպես Հայաստանում թվային ենթակառուցվածքների առաջխաղացման իր հանձնառության մաս՝ OVIO-ն ներկայացրեց իր ժամանակակից տվյալների կենտրոնը, որը ռազմավարական նշանակություն ունի բիզնեսների և հանրային ծառայությունների թվային վերափոխմանն աջակցելու գործում: