05/07/2024 09:08
Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին. «Սրբազան պայքար»
«Սրբազան պայքար» շարժումն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով։
Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։
Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը»,- ասվում է ուղերձում: