05/07/2024 16:00
ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկեց Թուրքիայի հավաքականի պաշտպան Դեմիրալին
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Եվրո-2024-ի երկու խաղով որակազրկում է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալին՝ հուլիսի 2-ին Ավստրիայի հավաքականի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու համար։
Նշենք, որ Ավստրիայի թիմի նկատմամբ հաղթական հանդիպման (2:1) ժամանակ իր գոլից հետո նա թուրքական աջ ծայրահեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ողջույնի նշան-ժեստ էր ցույց տվել թուրք երկրպագուներին։
ՈՒԵՖԱ-ի կանոններով՝ հանդիպումների ժամանակ արգելված է քաղաքական ուղերձների որևէ դրսեւորում։
Ժեստն արգելված է Ֆրանսիայում և Ավստրիայում, քանի որ նման է գերմանական նացիստական ողջույնին։ Գերմանիայում «Գորշ գայլերի» ժեստն օրենքով արգելված չէ։