05/07/2024 13:27
ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին
Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին:
«ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ մենք հաստատուն աջակցություն ենք հայտնում ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ: