05/07/2024 17:24
Վերին Լարսում կրկին հերթեր են
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհին հերթերի պատճառը զբոսաշրջային սեզոնի սկիզբն է, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Ավելի վաղ սոցցանցերում օգտատերերը հայտնել էին, որ սահմանին մի քանի կիլոմետր ձգվող հերթեր են։
«Հերթեր կան, և դրա պատճառը տուրիստական սեզոնի սկիզբն է: Մարդատար և ուղևորատար ավտոմեքենաների հոսքը զգալի աճել է, ինչը հանգեցրել է որոշակի կուտակումների: Խցանման մեջ գտնվող բեռնատարների թիվը չեմ կարող ասել, քանի որ ճանապարհին գտնվող բեռնատարների մեծ մասը 1-3 օր է, ինչ լքել են ՀՀ սահմանը, և դրանց մեծ մասը դեռ գտնվում է ճանապարհին»,- ասել է Հակոբյանը: