![Ալեն Սիմոնյանը Ռոջեր Ուիֆերի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը](https://www.aysor.am/news_images/767/2300742_1/28529885_0_0_1600_901_1920x0_80_0_0_d43bd85aae4cf524abc80d14e3191eb7_thumb_2.thumb.jpg)
05/07/2024 13:37
Ալեն Սիմոնյանը Ռոջեր Ուիֆերի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիֆերի գլխավորած պատվիրակության հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ անցավ, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք քննարկեցինք հայ-ամերիկյան գործակցության տարբեր ոլորտներ: Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի աջակցությունը այդ հարաբերություններում: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իմ կողմից նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ ինֆորմացիան:
Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդկի վրա, փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ են: Այս այցն էլ շատ կարևոր է»,-նշեց Սիմոնյանը: