05/07/2024 18:20
ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով, հայտարարել է Պենտագոնը։
«Միացյալ Նահանգները նախաձեռնել է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման գործընթաց։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները»,- ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, նշված է Պենտագոնի հաղորդագրությունում։
ԱՄՆ-ի ու Վրաստանի համատեղ զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։