05/07/2024 16:30
Քարկոփի տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է
Քարկոփից տարհանված բնակիչները դեռ դեն չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրերը։ Բնակելի շինություններում խոնավությունը դեռ բավական շատ է, նախ այն պետք է չորանա, որից հետո միայն հնարավոր կլինի վերանորոգում իրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»- ին ասել է Լոռու մարզի Քարկոփ համայնքի վարչական ղեկավարը։
Մայիսի 25-26-ին տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով Քարկոփը շուրջ 1-1,5 մետր ծածկվել էր ջրով եւ բոլոր բնակիչները տարհանվել էին բնակավայրից։
Համայնքապետի փոխանցմամբ՝ բնակիչները ժամանակավորապես ապրում են այլ բնակավայրերում, ավելին՝ կարծում է, որ բնակիչները գոհ կմնան ՀՀ կառավարության հաստատած փոխհատուցումից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։