05/07/2024 17:09
Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանումը բարեկամ երկրներ
Հուլիսին Ռուսաստանից բարեկամ երկրներ բենզինի արտահանման ծավալը նվազել է 70%-ով՝ չնայած այն հանգամանքին, որ արտահանման թույլտվություն տրվել է։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը;
«Չնայած կառավարության որոշմանը` երկարաձգել ավտոմոբիլային բենզինի արտահանումը մինչև հուլիսի 31-ը, ընդհանուր առմամբ, դրա մատակարարումները բարեկամ երկրներ այժմ 70%-ով ավելի քիչ են 2023 թվականի հուլիսի միջին օրական մակարդակից»,- նշված է հաղորդագրությունում: