![Հայաստանի 88 շախմատիստ կմասնակցի 8th Batumi Municipality Cup-ին](https://www.aysor.am/news_images/767/2300783_1/409933393_856851996445964_5051656071314662206_n_thumb.thumb.jpg)
05/07/2024 14:26
Հայաստանի 88 շախմատիստ կմասնակցի 8th Batumi Municipality Cup-ին
Հուլիսի 5-ից 13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։
Հայաստանից մրցաշարին մասնակցում են ընդհանուր 88 շախմատիստներ: Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:
Մրցաշարին մասնակցում են նաև Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռումինիայի, Էստոնիայի, Նորվեգիայի, Մոնղոլիայի, Թուրքմենստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներ։