05/07/2024 19:27
Հերթական ողբերգական դեպքը Երևանում էլիտար շենքի շինարարության ժամանակ․ վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը տեղում մшհшցել է
Այսօր հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում էլիտար շենքի կառուցման աշխատանքների ժամանակ։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում, «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը՝ Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանը տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։