06/07/2024 12:11
Եկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը։ Այս մասին հայտնում է Qahana.am-ը։
Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով:
Տոնը նշվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը: