06/07/2024 15:57
Իրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունը
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խորհուրդ է տվել երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին շարունակել երջանկահիշատակ նախագահ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունը։ Այդ մասին նշված է Իրանի հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում։
«Խորհուրդս է ընտրված նախագահ Փեզեշքիանին՝ ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել՝ երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- մասնավորապես, նշված է ուղերձում։
Այաթոլլա Ալի Խամենեին ուղերձում բարձր է գնահատել նաև Իրանի ընտրողների ակտիվ մասնակցությունը նախագահական ընտրություններին։ Նա շնորհակալություն է հայտնել նաև ընտրական գործընթացի կազմակերպիչներին, իրավապահ մարմիններին և լրատվամիջոցներին՝ կատարած աշխատանքի համար։