06/07/2024 14:42
Բայրամովը Թուրքիայի ԱԳՆ-ին ասել է՝ խաղաղության գործընթացի շուրջ մարտահրավերներից մեկը ՀՀ Սահմանադրությունն է
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շուշիում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը Ֆիդանին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ադրբեջանի արտգործնախարարը ասել է, թե խաղաղության գործընթացի շուրջ դեռևս մարտահրավերներ կան՝ այդ թվում նշելով Հայաստանի Սահմանադրությունը՝ որպես իրենց երկրի նկատմամբ «տարածքային պահանջ»։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: