06/07/2024 16:13
Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնություն․ Ռազմիկ Եփրեմյանը և Պապին Հունանյանը հաղթել են մրցակիցներին
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը:
86 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 92 կգ Պապին Հունանյանը հաղթանակով են մեկնարկել, հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
70 կգ Վլադիմիր Ազարյանը սփոփիչում վստահ հաղթանակ է տարել և բրոնզե մեդալի համար կպայքարի Վրաստանի ներկայացուցչի հետ:
Երեկ Արեն Իսրայելյանը (79 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) և Հայկ Գասպարյանը (57 կգ) պարտվեցին կիսեզրափակիչում և այսօր կպայքարեն բրոնզե մեդալի համար։