06/07/2024 22:11
Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա համայնքի տներից մեկում քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըպարզվել է, որ գազի խողովակից պարանի միջոցով կախվելով՝ ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Տ․ Հ.-ն:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը անհատ ձեռներեց էր, իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը: