06/07/2024 19:23
Չարենցավանցիները բողոքի ակցիա են անցկացնում
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Չարենցավան համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ՆԳՆ-ից պահանջելով վերաբացել Չարենցավանի Անձնագրային և վիզաների վարչությունը:
Այդ մասին գրում է «Հրապարակ»-ը։
Բանն այն է, որ արդեն շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ օպտիմալացվել է համայնքի Անձնագրային և վիզաների վարչությունը և բնակիչները ստիպված գումար և ժամանակ են ծախսում, որպեսզի Հրազդան համայնքի անձնագրային բաժին հասնեն: