07/07/2024 12:51
Արևմուտքից չեն պատասխանել ՌԴ նախագահի՝ խաղաղ նախաձեռնությունների շուրջ առաջարկություններին
Արևմտյան քաղաքական գործիչները Պուտինի խաղաղ նախաձեռնությունների շուրջ Կրեմլի հետ չեն կապվել, հայտարարել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դեռ շաբաթներ առաջ Ռուսաստանի նախագահը բարձրաձայնեց Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մոսկվայի պայմանները։ Դրանց թվում էին ՆԱՏՕ-ին անդամակցելուց Կիևի հրաժարումը և Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը ՌԴ նոր շրջաններից։