08/07/2024 15:12
Հունգարիայի վարչապետ Օրբանը՝ «խաղաղության առաքելությամբ» Պեկինում է
ՌԴ նախագահի հետ ուկրաինական խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո Հունգարիայի վարչապետը ժամանել է Պեկին: Օրբանը, ժամանելով Չինաստան, սոցցանցերում լուսանկար է հրապարակել օդանավակայանից՝ «Խաղաղության առաքելություն 3.0. Պեկին» մակագրությամբ։
«Վարչապետ Վիկտոր Օրբանի խաղաղության առաքելությունը շարունակվում է», - հունգարական լրատվական գործակալությանը հայտնել է Օրբանի մամուլի պատասխանատուն։
Օրբանն իր «խաղաղ առաքելությունը» սկսել է այն բանից հետո, երբ Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային, չնայած որ Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից Մոսկվայում բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի։
«Չինաստանը առանցքային դերակատարություն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում խաղաղության պայմաններ ստեղծելու գործում։ Ահա թե ինչու եմ ես եկել Պեկին՝ հանդիպելու նախագահ Սի Ծինփինի հետ», - գրել է Օրբանը։