08/07/2024 15:20
Առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը. Նարեկ Զեյնալյան
Առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը. ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նիստին «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ՔՊ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Նա նշեց, որ գործող օրենքով միայն հիվանդանոցային պայմաններում և համապատասխան գործիքային մեթոդներով էր թույլատրվում ընդհատել, իսկ այժմ ժամանակակից բժշկությունում կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում է հղիության անվնաս ընդհատումներ։
«Հնարավորություն ենք տալիս մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել դեղորայքային արհեստական ընդհատում գինեկոլոգիական լիցենզիա ունեցող կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում»,-ասաց նա և նշեց, որ ԱՀՀ-ի ցուցումներով նախատեսված էր մինչև 12 ամսական հղիությունն ընդհատել դեղորայքով։
«Բայց քանի որ մենք նոր ենք կարգավորումը մտցնում, որոշեցինք շեմը իջեցնել և նախատեսել 8 շաբաթական դեղորայքային ընդհատում»,-ասաց նա։