08/07/2024 16:00
Երևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել «Nissan»-ի վարորդին, երբ նա փորձել է փոխել անվադողը
Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս Երևանի բնակիչ 68-ամյա Հակոբ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեքսան Հ-ին, այնուհետև բախվել վերջինիս կողմից կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Volkswagen»-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։