08/07/2024 20:44
Գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն. տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանն` Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Սրբազան շարժման» կարևորագույն ձեռբերումներից, նպատակներից և արդյունքներից մեկն այն է, որ ձևավորվել է մի հարթակ, որտեղ կարող ենք քննարկել մեր խնդիրներն առանց պաթոսի, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իսկապես, կարող ենք խոսել այն իրողությունների մասին, որոնք գոյություն ունեն և, դրանք հաշվի առնելով, կառուցել Հայաստանի զարգացման ամենաիրատեսական և կարևոր սցենարները»,- նշեց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։
«Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին` թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Իրանին։