08/07/2024 17:25
ՀՀ քննչական կոմիտեի թիմը բանակային խաղերում բարձր ցուցանիշներ է արձանագրել
ՀՀ քննչական կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային մարմինների միջև անցկացվող այս տարվա բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում՝ գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով համապատասխան պատվոգրի և գավաթի։
Նույն մրցանակին ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել էր նաև 2023 թվականին։
Բանակային խաղերին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը:
Մանսակիցները, որոնք իրենց ուժերն են չափել տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի, փոխանցումավազքի և այլ մրցումներում, գնահատվել են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում: