09/07/2024 18:27
«Ակադեմիական քաղաք»-ը կսկսի գործել 2030թ.-ին, սակայն կգործի փուլային. Ժաննա Անդրեասյան
«Ակադեմիական քաղաք»-ը կսկսի գործել 2030 թվականին, սակայն կգործի փուլային՝ նախ հասանելի կլինեն որոշակի ենթակառուցվածքներ, ապա կավելացվեն նորերը. լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը սակայն հավելեց, որ չի կարող ասել՝ 2029 թվականին բուհերի տեղափոխում «Ակադեմիական քաղաք» կլինի՞, թե՞ ոչ։
Անդրեասյանն ասաց, որ այժմ քննարկվում է, թե որ փուլում ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն.
«Առաջին հերթին պետք է ենթակառուցվածքներ ստեղծել։ Խոսքը ճանապարհների, կոմունալ ծառայությունների և այլնի մասին է»,- նշել է նախարարը։